Էականորեն աճել են Իրան արտահանվող մանր եղջերավոր կենդանիների մսի ծավալները

  • Ներքին կյանք - 02 Դեկտեմբերի 2016, 15:46
2016 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել շուրջ 2179.0 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս` 2015 թվականի ամբողջ տարվա 681.8 տոննայի դիմաց, որից 1025 տոննան արտահանվել է սեպտեմբերի 22-ից հետո ընկած ժամանակահատվածում: Այս մասին տեղեկացնում է Գյուղատնտեսության նախարարությունից:

Հարկ է նշել, որ այժմ Հայաստանում է գտվում ԻԻՀ Գիլան նահանգի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խումբը` ձկնաբուծության, թռչնաբուծության և այլ ճյուղերում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերը ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների հետ քննարկելու նպատակով:

Ամենաընթերցվածը