Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

  • Ներքին կյանք - 02 Դեկտեմբերի 2016, 12:48
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում (ք.Երեւան, Ամիրյան 1, Արարատ սրահում) արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» (Պ-1008-31.10.2016) սահմանադրական օրենքի նախագծի քննարկում» թեմայով:

Լսումներին մասնակցելու համար կուսակցությունների ներկայացուցիչները հայտերը կարող են ներկայացնել 010527820, 011513349 հեռախոսահամարներով: Հրավիրվածներից բացի յուրաքանչյուր կազմակերպությունից լսումներին կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ: 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Ամենաընթերցվածը