Սամվել Ալեքսանյանի հովանավորյալ Բոգոյին ձերբակալել են. Հրապարակ

  • Ներքին կյանք - 02 Դեկտեմբերի 2016, 08:51
Հրապարակ թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ձերբակալվել է մի շարք քրեական պատմություններից հայտնի Ռուբեն Սիմոնյանը, մականունը`Բոգո: Թե կոնկրետ ինչ գործի շրջանակներում է վերջինս ձերբակալվել, առայժմ չհաջողվեց ճշտել: Հնարավոր է` այս ձերբակալությունը կապված լինի Սամվել Ալեքսանյանի նախկին դաշնակից, ապա վերջինիս մասին բացահայտումներով հանդես եկած «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի Մոսկվայում սպանության հետ: Նշենք, որ Բոգոն՝ Ռուբեն Սիմոնյանը, Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է համարվում, նրա հովանավորյալն ու օգնականն է, որը աչքի է ընկել տարբեր ծեծկռտուքներով, «Փակ շուկայի» համար պայքարի օրերին ակտիվիստների դեմ գործողություններով, ինչպես նաև նրանով, որ պարբերաբար ճնշում է ավտոկայանի վարորդներին։ Նա այնքան մոտ է Ալեքսանյանին, որ երկու տարի առաջ նույնիսկ հաջողացրել էր ԼՂՀ անկախության տոնին լուսանկարվել ՀՀ նախագահի հետ։ Վերջինիս ձերբակալությունը կարող է նշանակել, որ օղակը նեղանում է եւ մոտենում Սամվել Ալեքսանյանին: Ի դեպ, Բոգոն խնամիական կապեր ունի ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավի Արկադի հետ»:

Ամենաընթերցվածը