Երկու վիրավորները, որոնց մասին չի հաղորդվել

  • Ներքին կյանք - 02 Դեկտեմբերի 2016, 08:38
Հայկական ժամանակը գրում է. «ԼՂՀ 3-րդ պաշտպանական դիրքերում` Մարտունու ուղղությամբ, երկու զինծառայող է վիրավորվել:

Վիրավորներն են՝ Գագիկ Վալերիկի Պողոսյանը (1984թ.) եւ Քաջիկ Զախարի Գրիգորյանը (1993թ.):

Քաջիկ Գրիգորյանի վիճակը ծանր է: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Երեւանի՝ Մուրացանի անվան զինվորական կայազորային հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Գագիկ Պողոսյանը գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում:

Նկարում երկու վիրավորներն են. նրանց նկարները հայտնվել են ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Ամենաընթերցվածը