ՊՆ մամուլի խոսնակը կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 22:19
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում զերծ մնալ Արցախում իրավիճակի մասին ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից: Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «ԼՂՀ ՊԲ-ի լրատվական ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացնում է սահամանային իրավիճակի, հակառակորդ ի կրակոցների քանակի և տեսակների մասին: Տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները հստակ վերահսկում են իրավիճակը: Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից»:

Ամենաընթերցվածը