Սահմանվել է արևային էլեկտրակայանների արտադրած էներգիայի սակագինը

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 21:30
Արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կկազմի 42.645 դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ 42.645 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի», - գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։

Հարությունյանը նշել  է նաև, որ մինչև 1 ՄՎտ հզորության արևային կայան կառուցելու դեպքում պետությունը երաշխավորում է, որ ՀԷՑ-ը այդ կայանի կողմից արտադրած էլէներգիան 20 տարի այդ սակագնով ամբողջովին պարտավոր է գնել։

Ամենաընթերցվածը