Վիրավոր զինծառայողի վիճակը ծանր է. նա Մուրացան զինվորական հոսպիտալում է

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 20:29
ԼՂՀ ՊԲ զինծառայող Քաջիկ Գրիգորյանի վիճակը ծանր է: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում Մուրացան զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Ուշագրավն այն է, որ վիրավոր զինծառայողին Երեւան են տեղափոխել դեռ 2 օր առաջ, սակայն վիրավորի մասին որեւէ տեղեկություն չի հաղորդել ոչ ԼՂՀ ՊԲ-ն, ոչ ՀՀ ՊՆ-ն:

Մեր հարցին՝ վնասվածքը բազմաբեկորայի՞ն է եղել, Ասատուրյանը չպատասխանեց՝ ասելով, որ ուշ ժամի անհանգստացնում ենք իրեն:

Հիմնադիր խորհրդարանի խոսնակ Սյուզան Սիմոնյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր վիրավորների մասին. ըստ իր տեղեկությունների 3-րդ պաշտապանականում լարված վիճակ է, եւ կա երկու վիրավոր:

Ի դեպ, մեզ հետ զրույցում ե՛ւ Արծրուն Հովհաննիսյանը, ե՛ւ Սենոր Հասրաթյանը հերքել էին վիրավոր զինծառայողների մասին լուրը:

Հիշեցնենք, որ ըստ ՊԲ հաղորդագրության՝ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը շփման գծի արեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ): Ամենայն հավանականությամբ զինծառայողներն այդ օրն են վիրավորվել:

Ամենաընթերցվածը