«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները պայմանավորվեցին

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 19:33
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:

Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ», ասված է հայտարարության մեջ:

Ամենաընթերցվածը