Նախարարն ասել է, թե ինչու է գյուղատնտեսությունն անկում ապրել

    • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 15:37
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան պարզաբանեց, թե ինչո՞ւ են նվազում գյուղատնտեսության ոլորտի թվերը: Նախորդ տարվա համեմատ ոլորտում, պաշտոնական  թվերով, էական անկում է արձանագրվել, իսկ Կենտրոնական բանկը տարեվերջի համար դարձյալ թվերի նվազում է կանխատեսել:

«Բազմաթիվ բաներ կան, որ բերում են դրան՝ թե բնակլիմայական, թե տնտեսական պայմանները, թե ֆերմերների մոտ առկա ֆիանանսական խնդիրներ: Բերքը կար այս տարի, բայց քիչ էր, գները ցածր էին, այս ամենն ազդում է ընդհանուր արժեքային գնահատման վրա»,- ասաց նա:

Հարցին, որ կարծիքներ կան, որ պարզապես նախորդ տարի ոլորտի թվերը ուռճացվել են, այդ պատճառով է այս տարի անկում արձանագրվում, նախարարը նման պատասխան տվեց. «Վիճակագրությունն այնպիսի բան է, որ անցյալ տարի հավաքագրվել են տվյալներ, հրապարակվել են, այս տարի հավաքագրվել են, ունենք այն ինչ ունենք: Հիմա անցյալ տարի ոնց է եղել, չգիտենք, էս տարի, այսպես է»:


Ամենաընթերցվածը