Ինչ կրճատումներ են սպասվում Բնապահպանության նախարարությունում

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 14:39

Բնապահպանության ոլորտում չորս ուղղություններով կրճատումներ ու օպտիմալացում կլինի, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Բնապահպանության նախարար  Արծվիկ Մինասյանը:

Նախատեսվում է միավորել չորս պետական ոչ առևտրային կազմակերպություններ՝ կրճատելով հաստիքների 20 տոկոսը: Պետք է օպտիմալացնել նաև գործակալություններ ու վարչություններ, որի մասով մոտ 22 տոկոս կրճատման ծրագիր է ներկայացվել: Երրորդ փուլում տեսչական բարեփոխումներ են լինելում, իսկ վերջնական փուլում անդրադարձ է կատարվելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոնի օպտիմալ աշխատանքին:

Նախարարը դժվարացավ հստակ ասել, թե երբ կավարտվի այս գործընթացը:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը