Թբիլիսիում ավտովթարից Հայաստանի քաղաքացիներ են տուժել

  • Ներքին կյանք - 01 Դեկտեմբերի 2016, 11:45
Թբիլիսիում ճանապարհատրանսպորտային  պատահարից Հայաստանի քաղաքացիներ են տուժել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այս մասին տեղեկատվությունն ՀՀ ԱԻՆ ստացվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամե նտից  դեկտեմբերի 1-ին, ժամը 09.59-ին:

«Թիբիլիսի քաղաքի Չոլոյաշվիլի փողոցում նոյեմբերի 30-ին ժամը 17.38-ի սահմաններում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. «BMV» մակնիշի 10 QQ 109 պ/հ (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ 1983 թ. ծնված Արտավազդ Ս.-ը, 1978 թ. ծնված Արման Հ.-ը, 1986 թ. ծնված Էդգար Ս.-ը հոսպիտալացվել են Թիբիլիսի քաղաքի բժշկական կենտրոններից մեկը (կլինիկան չի հաջողվել պարզել), որտեղ բժիշկները Արտավազդ Ս.-ի և Էդգար Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արման Հ.-ը ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել»,-ասվում է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Ամենաընթերցվածը