«Դիլիջան» ազգային պարկում 15 հա տարածք է այրվել

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 18:05
Նոյեմբերի 30-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին: Այրվել է 15 հա տարածք (20 նորատունկ ծառ և 100 կոճղ):