«Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերությունները կմասնավորեցվեն. Անդրանիկ Խաչատրյան

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 17:08
Այսօր ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանում ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը հայտարարել է, որ «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերությունները կմասնավորեցվեն, և որ դրանց գործընթացն արդեն ընթացքի մեջ է:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ընկերությունների մասնավորեցման գործընթացի մասով, ի պատասխան ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի` մասնավորեցման հետ  կապված  հարցին,  ԼՂՀ էկոնոմիկայի նախարարը պարզաբանել  է. «Դեռևս  իրականացվում են ընկերության մասնավորեցման ընթացակարգի մուտքագրման և ֆինանսական փաստաթղթերի վերջնական արդյունքները, հետո համապատասխան հայտով այն կներկայացվի պետական գույքի կառավարման վարչությանը: Ըստ նախնական տվյալների` հունվարի 1-ի դրությամբ ավարտված կլինեն «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերությունների մասնավորեցումը»: