Գործազրկության մակարդակն աճել է

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 15:51
Հայաստանում գործազրկության մակարդակը, պաշտոնական վիճակագրության համաձայն, աճել է: Եթե այս տարեսկզբին՝ հունվարին Հայաստանում գրանցված է եղել 77 528 գործազուրկ, նրացն թիվն ըստ ամիսների աճել է՝ հոկտեմբերին հասնելով 80 759-ի: Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գործազուրկների թիվն աճել է 6.7 տոկոսով: Գործազրուկների մեծ մասը կանայք են՝ 53 823:

Հայաստանում մեկ թափուր աշխատատեղին բաժին է ընկնում 50 գործազուրկ:
Հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում եղել է 759 թափուր աշխատատեղ, որից 60-ը պետական համակարգում, 699-ը՝ մասնավոր: Հայաստանյան գործատուները աշխատատեղեր են առաջարկում հիմնականում արդյունաբերության, հանրային սննդի կազմակերպման, մեծածախ և մանրածախ առևտրի, ֆինանսական և ապահովագրական գործուենության ոլորտներում:

Գործազրկության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է, հաջորդում են Երևանը, Լոռին, Կոտայքը: 

Ամենաընթերցվածը