Հայաստանի պետական պարտքը 5.6 միլիարդ դոլարի է հասել

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 15:47
Հայաստանի պետական պարտքը հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 606.835 մլն դոլար, ինչը սեպտեմբերի համեմատ ավելավելացել է 10 մլն 474 հազար դոլարով: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 543.539 մլն դոլար: Դրանից կառավարության պարտքը 4 մլրդ 044.592 մլն դոլար է:

Արտաքին պարտքը թեև նախորդ տարեվերջի ու առաջին կիսամյակի համեմատ աճել է, սակայն սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին նվազել է 48 մլն 455 հազար դոլարով:

Հայաստանի ամենախոշոր վարկառուն Համաշխարհային բանկն է, որին երկիրը պարտք է 1 մլրդ 718.212 մլն դոլար, հաջորդում են Զարգացման միջազգային ընկերակցությունը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը:

Ամենաընթերցվածը