«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանում է ներկայացրել 2017-2019 թթ. ներդրումային ծրագրի վերաբերյալ

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 15:28

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2017-2019 թթ. ներդրումային ծրագիրը սահմանված կարգով ՀԾԿՀ-ին  ներկայացվել էր դեռևս 2016 թ. հոկտեմբերի 15-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, հանձնաժողովի հետ նախնական քննարկումների արդյունքում ծրագիրը փոփոխությունների չի ենթարկվել:

Ներդրումային ծրագրով նախատեսված միջոցառումները և ծախսերը այն անհրաժեշտ միջոցներն են, որ ուղղված են գազափոխադրման և գազաբաշխման համակարգերը  շահագործելու և անխափան, անվտանգ գազամատակարարում ապահովելու համար:

Իսկ բնական գազի սակագների վերանայման հայտով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀԾԿՀ-ին դիմել էր նոյեմբերի 1-ին՝ արդեն իսկ հաշվի առելով նաև Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացված 2017-2019 թթ. ներդրումային ծրագրով նախատեսվող ներդրումները: