Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 14:30
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 95, ձեռնպահ՝ 7 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեղան:

«ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով և 97-րդ հոդվածի պահանջի ապահովման անհրաժեշտությամբ: Հաշվի առնելով, որ, ըստ նշված հոդվածի, պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով, իսկ Ազգային ժողովի կանոնակարգը սահմանադրական օրենք է` սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է պատգամավորի գործունեությանն առնչվող մի շարք դրույթներ, որոնք ներկայումս ամրագրված են ԱԺ կանոնակարգում, սահմանել առա նձին օրենքով: