Հայաստանում սկսում են ձյան տեղումները

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 14:28

Հանրապետության շրջանների մեծ մասում դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

Երևանում՝դեկտեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում‵ թաց ձյուն և ձնախառն անձրև, ցածրադիր գոտիներում՝ հիմնականում անձրև: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենաընթերցվածը