ՀՀ միջազգային պահուստների վիճակը և կազմը

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 13:20
ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է 2016 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին տեղեկատվությունը: Ըստ ամփոփ տեղեկատվության՝ եռամսյակի սկզբում Համախառն արտաքին ակտիվները կազմել են 1,567,570,523.21 ԱՄՆ դոլար, այդ թվում` միջազգային պահուստներ (համախառն արտաքին ակտիվներ ազատ փոխարկելի արժույթով) 1,567,515,605.33 ԱՄՆ դոլար, որից`  ՀՓԻ ԱՄՀ-ում 4,063,634.00, ՀՓԻ 5,672,276.56 ԱՄՆ դոլար

Զուտ արտաքին ակտիվները կազմել են` 946,190,924.52 ԱՄՆ դոլար, որից` ազատ փոխարկելի արժույթով 946,136,006.63 ԱՄՆ դոլար

Եռամսյակի վերջում համախառն արտաքին ակտիվները կազմել են 1,821,652,222.66 ԱՄՆ դոլար, այդ թվում` միջազգային պահուստներ (համախառն արտաքին ակտիվներ ազատ փոխարկելի արժույթով) 1,821,597,487.61 ԱՄՆ դոլար, որից` ՀՓԻ ԱՄՀ-ում 289,299.00, ՀՓԻ  404,528.37 ԱՄՆ դոլար:

Զուտ արտաքին ակտիվներ՝ 1,189,512,974.09 ԱՄՆ դոլար, որից` ազատ փոխարկելի արժույթով 1,189,458,239.04 ԱՄՆ դոլար:

Ամենաընթերցվածը