ՀԾԿՀ կարգավորման դաշտում են ընդգրկվել ջրամատակարարի և սպառողների փոխհարաբերությունները

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 12:43
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 30-ի նիստում քննարկվել են «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)  ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին»,  մատակարարի և բաժանորդի միջև կնքվող «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)  ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» հարցե րը:  Հանձնաժողովի աշխատակազմը, հանրային քննարկման արդյունքում, սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններից, շահագրգիռ անձանցից քննարկվող նախագծերի վերաբերյալ ստացված կարծիքներն ու առաջարկություններն ամփոփելով՝   ներկայացրել է որոշման  նախագծեր:

Նիստում քննարկելով վերոնշյալ հարցերը՝ հանձնաժողովը որոշեց.

ա) «Հաստատել «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)  ծառայությունների մատուցման կանոնները»,

բ) «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)  ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը»:

Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից: Ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն 2017թ-ի հունվարի 1-ից։

Ամենաընթերցվածը