Ազգային ժողովն ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքի նախագիծը

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 11:59

Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքի նախագիծը: Դրան կողմ քվեարկեց 93, դեմ` 2, ձեռնպահ՝ 7 պատգամավոր:

Այս նախագծով մի շարք փոփոխություններ են նախատեսվում խորհրդարանի գործունեությունում: Մասնավորապես, Ազգային ժողովը կունենա Քննիչ հանձնաժողով ու խորհուրդ, կկարողանա վարչապետին ու կառավարության անդամներին անվստահություն հայտնել, իսկ նիստերն առանձին դեպքերում կարող են տևել մինչև 24:00-ն:

Բացի այդ, խմբակցությունների ղեկավարները լիազորագրերի առկայության դեպքում իրավունք կունենան քվեարկել բացակա պատգամավորների փոխարեն:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի նախագիծը: