7000 քաղաքացիները պարտադրաբար չեն հանրապետականացվել. Կարինե Աճեմյան

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 11:23
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը համոզված է՝ 7000 քաղաքացիները պարտադրաբար չեն հանրապետականացվել:

«Դա մի գիշերում չէ, պարզապես վարչապետը բազմաթիվ համակիրներ ունի և նախկին աշխատավայրում, և նոր, և առհասարակ որպես վարչապետ իր հեղինակությունը շատ բարձր է, ոչ մի զարմանալի բան չկա: Հեղինակավոր մարդիկ երբ կուսակցություն են ընտրում և դառնում նրա անդամ, իրենց հետևից կարող են տանել մարդկանց: Եվ սա շատ բնական է: Համոզված եմ՝ ոչ մի պարտադրանք չի եղել, պարզապես անհասկանալի մեծ աղմուկ է», - հավելել է պատգամավորը:

Պատգամավորը նշում է, որ այս տարիների ընթացքում նորից այդպիսի դեպքեր եղել են, երբ որևէ հեղինակավոր անձ կուսակցություն է մտնում, նրա հետ եկել են իր համակիրները, և երբևէ դա պարտադրանք չի եղել, հիմա էլ պարտադրված չէ:

Իսկ այն, որ գազալցակայանի աշխատակիցներին  են պարտադրել և օրինակները համացանցում կան, արդյոք  իշխանությունը իր վարրչական լծակները չի օգտագործում քաղաքացիներին կուսակցական դարձնելով, պատգամավորն արձագանքել է. «Բացարձակապես խնդիր չեմ տեսնում, որովհետև եթե մարդն անդամագրվում է, պետք է լրացնի ձևաթուղթ, որը արդեն կա, գործում է, այսինքն՝ այս ձևաթուղթը ընդամենը միջոց է, բայց ոչ երբեք պարտադրանք»:

Ամենաընթերցվածը