Սերժ Սարգսյանը լուրջ անակնկալի էր եկել. Հրապարակ

  • Ներքին կյանք - 30 Նոյեմբերի 2016, 11:14
Հրապարակ թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն ամռանը լուրջ անակնկալի է եկել ՊՊԾ-ի գրավման օրերին վարչական ռեսուրսի մի մասի պահվածքից, որը խլուրդի նման գլուխը մտցրել է հողի մեջ, սպասել, թե ինչ հանգուցալուծում է լինելու: Նա, ասում են, տարակուսած է եղել զինված խմբի նկատմամբ հասարակության դրական և իշխանության նկատմամբ ատելությանն վերաբերմունքից: Դրանից հետո է հասունացել լայնամասշտաբ փոփոխություններ անելու որոշումը թե գործադիրում, թե կուսակցությունում:

Ընդ որում՝ ՊՊԾ-ի գրավումից անմիջապես հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս առաջարկել է լայնամասշտաբ փոփոխություններ անել, Սերժ Սարգսյանը հավանություն է տվել: Սակայն հետագայում պարզվել է, որ փոփոխություններն առաջին հերթին հենց իրեն են վերաբերում», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածը