Մարտունի-Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Զոլաքար-Վարդենիկ ճանապարհահատվածն ասֆալտապատված է ամբողջությամբ

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 22:19

Մարտունի-Վարդենիս –Մարտակերտ մայրուղու Զոլաքար-Վարդենիկ 4334 գծամետր երկարության ճանապարհահատվածը նոյեմբերի առաջին կեսից հետո ասֆալտապատվել է ամբողջությամբ, իսկ այժմ ընթանում են կողնակների հարթեցման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարա րական աշխատանքներն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, այս տարվա հուլիս ամսից մեկնարկած աշխատանքների ավարտի ժամկետը պայմանագրով սահմանված էր մինչեւ 2017 թվականի հուլիս ամիսը, սակայն ճանապարհաշինարարներին հաջողվել է ավարտել աշխատանքների հիմնական մասը՝ ապահովելով ճանապարհային երթեւեկության բարձրակարգ սպասարկում»:

Մարտունի-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի Զոլաքար-Վարդենիկ հատվածը մինչ այս տարվա հուլիս ամիսը դարձել էր դժվարանցանելի: Շինարարական աշխատանքները սկսել ենք հուլիսից եւ նոյեմբերի 29-ի դրությամբ արդե ն ավարտել կարեւոր ու հիմնական գործերը: Ամբողջությամբ տեղադրված է ասֆալտբետոնյա շերտը, կառուցված են ջրահեռացման համակարգը եւ կամուրջները: Այժմ ընթանում են կողնակների հարթեցման  աշխատանքները: 

Նոյեմբերի երկրորդ տասնօրյակից հետո գրանցված արեւոտ եղանակը հնարավորություն տվեց, որ կարողանանք ասֆալտապատումն ավարտել ամբողջությամբ: Կահավորման աշխատանքները կսկսենք եկող գարնանից եւ սահմանված ժամկետից շուտ էլ կավարտենք»-նշեց Արմեն Ղուկասյանը:

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար «Համաշխարհային բանկ»-ի միջոցներից տրամադրվել է 617 միլիոն դրամ:

Խոսրով Խլղաթյան