Հայաստանից արտահանվել է 341.6 մլն դոլարի հանքահումքային արտադրանք

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 19:00

2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 341 մլրդ 691,4 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը կրճատվե լ է 4,7 տոկոսով:

Հանքահումքային արտադրանքը կազմել է մեր երկրի արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 26 տոկոսը:

Նվազել են նաև ներմուծման ծավալները, շուրջ 10.3 տոկոսով: 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազմելով 407 մլրդ 611.9 մլն ԱՄՆ դոլար:

2015 թվականին Հայաստանից արտահանվել էր 462,36 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել էր շուրջ 20 տոկոսով:

Ամենաընթերցվածը