Կնոջը փողոցում ծեծած Ջունգլին դանակահարել է Չեչենը. News.am

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 12:59
«Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանի դանակահարության դեպքից NEWS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Կայքի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբում:

Տերյան փողոցում կնոջը ծեծելուց հետո Ջունգլը շտապել է նշված գիշերային ակումբ, որտեղ իրեն կորցրած բարձրացել է ակումբի բեմահարթակին եւ զվարճացել: Ապա վեճի է բռնվել ակումբում գտնվողներից մեկի հետ, որի ընթացքում էլ դանակի վնասվածք ստացել:

Նրան դանակահարելու մեջ կասկածվում է Աբովյանի Չեչեն մականունով բնակիչը:

Ամենաընթերցվածը