ՀՀՇ-ի «պոլի փետերը»

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 11:42
Ազգային ժողովում Կուսակցությունների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին միմյանց հասցեին:

Լևոն Զուրաբյանն իր ելույթում պատմական ակնարկ կատարեց՝ նշելով, որ զարմանալի է, որ երեկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը քննադատում էր իրենց:

«Բայց Հերմինե Նաղդալայնը 90-ականներին վերաբերող իրադարձության քննադատության իրավունք ընդհանրապես չունի, որովհետև ես չգիտեմ որևէ այլ մարդ, որն այդ տարիներին այդքան համառորեն պաշտպանել, աջակցել ու սատարել է Հայոց համազգային շարժմանն ու առաջին նախագահին: ՀՀՇ-ի գլխավորած ցուցակում նա 221-րդ տեղն է զբաղեցրել: Երբ խոսում է այն մասին, որ այդ թվերին ՀՀՇ-ն պոլի փետեր էր նշանակում, ես ուղղակի խորհուրդ եմ տալիս զգույշ լինել, որովհետև ցանկացած արտահայտություն կարող է ուղղվել ասողի դեմ: Եթե կա մի կուսակցություն, որն իրավունք չունի որևէ թթու խոսք ասել առաջին նախագահի ու ՀՀՇ-ի մասին, դա հենց ՀՀԿ-ն է, որովհետև ՀՀՇ-ի և առաջին նախագահի կատարած բոլոր, այսպես կոչված, հանցագործություններից ու սխալներից հետո ձեր կուսակցությունը, նրա լիդերները՝ Աշոտ Նավասարդյանը, Գալուստ Սահակյանը սատարել են ՀՀՇ-ին: Աշոտ Նավասարդյանը 96 թվականին իր սատարումը հայտնեց Լևոն Տեր-Պետորսյանի թեկնածությունը», ասաց Զուրաբյանը:

Ի պատասխան Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ 90-ական թվականներին ՀՀՇ կուսկացություն չկար, ամբողջ ազգը ՀՀՇ էր:

«Ինչ վերաբերում է Աշոտ Նավասարդյանի խոսքին, էդ բոլորը շատ լավ հիշում ենք: Վերջին հաշվով այլ բան է Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսելը, այլ բան է այն մարդկանց, ովքեր սատարել են Լևոն Տեր-Պետրոսյանին: Դուք Լևոն Տեր-Պետրոսյանին մի դարձրեք ձեր հարազատը, նա մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում եղել է: Եվ այնպես չէ, որ Աշոտ Նավասարդյանը հատուկ գովել է Լևոն Տեր-Պետրոսյանին: 1995 թվականին մենք միասին եկել ենք Ազգային ժողով մեկ խնդրով՝ մենք պաշտպանել ենք Ղարաբաղը, որը վերջում դուք ուզում էիք տալ», Լևոն Զուրաբյանին դիմեց Գալուստ Սահակյանը:

Ամենաընթերցվածը