Արտակարգ ռեժիմ ՊԵԿ-ում. Հրապարակ

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 09:59
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում «նոն-ստոպ» ռեժիմով աշխատում են: Վարդան Հարությունյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, ի թիվս կադրային եւ կառուցվածքային բուռն փոփոխությունների, նաեւ ռեժիմային փոփոխություններ են արվել: Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ բոլոր տեսչություններում ամենօրյա ռեժիմով ժողովներ են անում՝ մինչեւ կեսգիշեր, փորձում են բացահայտել ստվերը, հարկատուների ցուցակը ձեռքներին՝ թվերն են գրում-ջնջում, փորձում հասկանալ, թե ով ինչքան եւ ում է մուծում:

Այս շղթայի մեջ ստուգում են թե հարկատուներին, թե հարկայինի աշխատակիցներին: Օրինակ՝ Կենտրոնի հարկային տեսչությունն ստուգում է կազմակերպական-հսկողական վարչության պետի տեղակալ Տիգրան Զաքարյանը, որն էկոնոմիկայի նախարարի խորհրդական Պավել Սաֆարյանի բաջանաղն է, նախագահ Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին:

Ուշագրավ է, որ Տիգրան Զաքարյանն ստիպված ստուգում է իր մյուս բաջանաղի՝ Էդիկ Պապյանի գործունեությունը, որը Կենտրոնի հարկայինում գլխավոր տեսուչ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում