U.com կապը կփոխարինեն «Ռոստելեկոմո՞վ»

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 09:17
Հրապարակ թերթը գրում է. «Կառավարության միջանցքներում ներքին «եռուզեռ» է. այնտեղ կարծում են, որ հենց այնպես չէ կապի եւ տրանսպորտի նախարար նշանակվել «Ռոստելեկոմի» ներկայացուցիչը, ու առժամանակ հետո, ըստ ամենայնի, կառավարության U.com կապը կփոխարինեն «Ռոստելեկոմով»:

Կապի նախարար Վահան Մարտիրոսյանից փորձեցինք ճշտել` հնարավո՞ր է նման բան։ «Տեղյակ չեմ, դա մասնավոր գործարք կարող է լինել»: Բայց ինքներդ «Ռոստելեկոմին» մոտ կանգնած մարդ եք, չէ՞: «Հիմա` ոչ, ես վաղուց վաճառել եմ իմ բաժնեմասը եւ դուրս եմ եկել այնտեղից` արդեն մի քանի տարի»: Անհնա՞ր եք համարում նման բան։ «Ցանկացած բիզնես միջավայրում էլ նման բաներ հնարավոր են, սակայն ես տեղեկացված չեմ»:

Ի դեպ, ապրիլյան պատերազմից հետո U.com-ը ղարաբաղյան սահմանին կապի միջոցներ էր անցկացնում, եւ այսօր, Ստեփանակերտում նստած, Բակո Սահակյանը եւ պաշտպանության համակարգի ներկայացուցիչներն ինտերնետով այլեւս տեսնում են այն, ինչ կատարվում է սահմանագծում: Ինչպես նաեւ նոր տեխնոլոգիական խլացուցիչներ դնելու գործով են զբաղված, որ հակառակորդի թռչող սարքերի հեռակառավարման հնարավորությունները նվազեցնեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում