ՀՀԿ կանանց մեջ կռիվ է ընկել. Իրատես

  • Ներքին կյանք - 29 Նոյեմբերի 2016, 09:06
«Իրատես» թերթը գրում է. «Որքան մոտենում են ԱԺ ընտրությունները, այնքան մարդկանց նյարդերը լարվում են։ Իշխող կուսակցության ներսում իսկական մարտեր են ընթանում, ՀՀԿ կանայք առավել «մարտականորեն» են տրամադրված։ Մամուլը վերջերս գրել էր, որ Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը պատգամավոր է ցանկանում դառնալ։

ՀՀԿ համագումարում կուսակիցների ներկայությամբ երբ փորձեցինք ճշտել այդ լուրի հավաստիությունը, տիկինը բավականին վրդովվեց. «Այսինքն, շա՞տ վատ բան է նման ցանկություն ունենալը։ Չգիտեմ առայժմ, կուսակցությունը ինչպես որոշի»։ «Դուք Ձեզ օրենսդիր աշխատանքում պատկերացնո՞ւմ եք» հարցին էլ ակնհայտ դժկամությամբ հակադարձեց. «1999-ից այդ դաշտում եմ, հիմա թե ինչ կլինի, կերեւա»։ Հետո էլ փորձեց պատգամավոր դառնալու իր ցանկությունը պատկերավոր բացատրել. «Իսկ դու չէի՞ր ցանկանա թագուհի դառնալ, ա՜յ քեզ բան»։ Փաստորեն, պատգամավոր լինելը, ըստ Նաիրա Նահապետյանի, թագուհի դառնալու ամենակարճ ճանապարհն է։ Ա՜յ քեզ հոգեբանություն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում