Երկրորդ պետական լեզու ունենալու թեման հայկական իրականության մեջ չպետք է լինի. Արմեն Աշոտյան

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 18:05
Հայաստանում ակնհայտորեն կարիք չկա երկրորդ պետական լեզվի, կարիք չկա նույնիսկ այդ հարցը բարձրացնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ինչպես կարելի էր լրատվական մի մասով կուլ տալ այդ խայծը եւ բերել տեղեկատվական դաշտ: ՌԴ ԱԳՆ-ում աշխատող ինչ-որ մի պաշտոնյա արել է նման հայտարարություն, կարծում եմ՝ դա բերելով, դարձնելով Հայաստանում քաղաքական օրակարգ եւ նման գործելաոճով ավելի շատ են նպաստում այդ խնդրի արդիական մնալուն: Այո, Հայաստանում կարիք չկա երկրորդ պետական լեզվի, ակնհայտ է, որ չկա, դա պետք չէ սարքել վերնագիր, քանի որ ակնհայտ է նաեւ, որ այդպիսի բան չի լինելու: 

Ես լիովին համաձայն եմ Տիգրան Հակոբյանի վերլուծությանը: Տեղեկատվական մանիպուլյացիայի ենթարկվող նման հասարակություն ես դեռ չեմ տեսել: Այս թեման հայկական իրականության մեջ չպետք է լինի, մենք հարցականի տակ ենք դնում այն, ինչը չի կարելի դնել հարցականի տակ»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Ամենաընթերցվածը