Նաիրա Զոհրաբյանի ու Արփինե Հովհաննիսյանի «բանավեճը»

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 16:35
Խորհրդարանում Կուսակցությունների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ՀՀԿ համագումարի նախօրեին 7000 մարդ ստիպողաբար է մտցվել այդ կուսակցություն:

«Ո՞նց եք պայքարելու մի բանի դեմ, երբ ԺԵԿ-ի պետից բռնած մինչև ամենավերջին պաշտոնյան, օրինակ եմ բերում, մինչև համագումարյան ժամանակաշրջանը, 7000 մարդու իրենց կամքից հակառակ մտցնեն կուսակցություն»,- Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին դիմեց Նաիրա Զոհրաբյանը:

Արփինե Հովհաննիսյանն ի պատասխան հարցադրում արեց. «Դուք փաստեր ունե՞ք, որ իրենց կամքին հակառակ են այդ 7000 մարդուն կուսակցական դարձրել: Հայտարարել, որ 7000 մարդը իրենց կամքին հակառակ է եղել, կարծում եմ չափազանցություն է»: Նա կոչ արեց միայն փաստերով խոսել: