«Հայփոստ»-ը շրջանառության մեջ դրեց «Կապի տարածաշրջանային համագործակցություն. ազգային խոհանոց» թեմային նվիրված նամականիշը

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 16:08
«Հայփոստ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ դրեց «Կապի տարածաշրջանային համագործակցություն. ազգային խոհանոց» թեմային նվիրված նամականիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշը տպագրված է Ֆրանսիայում՝ 60 հազար տպաքանակով: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ընկերության դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի մարումն իրականացրեցին Խոհարարների միության նախագահ Սեդրակ Մամուլյանը և «Հայփոստ» ՓԲԸ նախագահի ժամանակավոր պաշտոնական Հայկ Ավագյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայփոստ» ընկերությանը ազգային խոհանոցի հանրահռչակման համար: Պետք է բոլոր հարթակներն օգտագործել մեր խոհանոցը հանրությանը ներկայացնելու նպատակով»,-ասել է Սեդրակ Մամուլյանը:

Նամականիշն ունի 170 դրամ անվանական արժեք: