ՀՀԿ համագումարը ԽՍՀՄ տարիները հիշեցրին. Թևան Պողոսյան

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 15:51
Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն այսօր խորհրդարանում լրագորղների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ համագումարին, ասաց, որ դա իրեն ԽՍՀՄ տարիներ է հիշեցրել: Նա նշեց, որ համագումարին հետևելով՝ միգուցե այդ տարիները չհիշեր, եթե չլիներ քվեարկությունը:

«Քվեարկությունը գալիս էր՝ միաձայն, լավ է, ուռա: Բնականաբար, այդ ամենը հիշեցնում էր, թե որտեղ ենք մենք դա տեսել, դա կլինի խորհրդային անցյալը, կամ այն երկրները, որտեղ միակուսակցական վիճակ է: Մի կողմից ինչ-որ չափով ներկայացնել, որ մենք պետք է մրցակցային քաղաքական դաշտ ունենանք ու պետք է փոխվենք, փոփոխությունը սկսենք մեզանից, ուրեմն լավ կլիներ այդ փոփոխության մեջ տեսնել՝ իսկ արդյոք ՀՀԿ-ում կա մարդ, ով կգար ու կասեր՝ մի քիչ այլ տեսլական ունեմ, մի քիչ այլ գաղափար ու ծրագիր ունեմ, միգուցե ձեռնպահ եմ: Մենք կտեսնեինք, որ ներքին ինչ-որ քննարկում կա: Այդտեղից գալիս է խորհրդային հոտը»,- նշեց նա:

Թևան Պողոսյանն ասաց, որ ընդհանրապես Սերժ Սարգսյանի բոլոր ելույնթների տեքստերը լավն են, բայց մենք արդեն այս տարիներին տեսել ենք, որ ելույթի տեքստի ու մեր կյանքում առկա իրականության միջև տարբերությունը շատ է: Նա նշեց, որ այս տարվա փետրվարի 12-ին էլ էր Սերժ Սարգսյանը գեղեցիկ ելույթ ունեցել, բայց դրանից հետո տեսանելի էր, թե ինչպես էին խոսում ընդդիմադիրների հետ, վիրավորում նրանց՝ այլ կարծիքի համար: 

Հարցին, թե արդոք մարդիկ այլընտրանք չեն տեսնո՞ւմ, որ մեկ գիշերում 7000 անձ է անդամակցում ՀՀԿ-ին, պատգամավորը պատասխանեց, որ միանգամից այդքան մարդու անդամակցումը ստիպողական բնույթ է կրում:

«Սա մեսսիջ է ինչ-որ մեկին` նայեք, ես էն կադրն եմ, որ միայն իմ անվան հետ կարելի է 7000 անդամ ունենալ մեկ գիշերում: Մեկ այլ խնդիր է առաջ գալիս` լավ, էդ կուսակցությո՞ւնն էլ չի նայում, թե ոնց է ստուգելու: Չ՞է որ նույն այդ կուսակցությունն ինքն էլ պետք է շահագրգիռ լինի, որ չանդամակցեն մարդիկ, ում ինքը չի իմանում: 

Այդ 7000-ի մեջ կարող են լինել մարդիկ, որ կապ չունեն հայկական արժեքի հետ, այնպիսի գործողություններ են արել, որ իրենցով դեռ այլ մարմիններ պետք է զբաղվեն: Հենց էնպես, ով դիմում գրի, ընդունեն, դա նաև այդ կուսակցության մակարդակն է, իսկ կայացած հզոր կուսակցությունների անդամակցությունը լրիվ այլ է: Նույնիսկ եթե քվեարկությունը սովետական ձևով եք անում, անդամակցությունն էլ սովետական ձևով արեք: Նախկինում կոմունիստական կուսակցության անդամ դառնալու համար դպրոց էիր անցնում, քննություններ հանձնում»,- ասաց Պողոսյանը:

Ամենաընթերցվածը