Թուրքիայի Թունջելի քաղաքում տեղադրվել է Մոնթե Մելքոնյանի հուշաքարը: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ հղում անելով «Սյոզչու» թերթին, որին այդ մասին հայտնել է թուրք հրապարակախոս Սայգը Օզթյուրքը: Տեղեկատվության համաձայն՝ հուշարձանը բացվել է այս տարվա ապրիլին: Դրա վրա նշված են Մոնթե Մելքոնյանի, Արմենակ Բաքիրջանի, Մանուել Դեմիրի, Գևորգ Շաուշի, Անդրանիկ Օզանյանի, Նուբար Յանիկյանի անունները: Նշվում է, որ հուշարձանի բացմանը մասնակցել են Ֆրանսիայի, Հունաստանի հայ համայնքների ներկայացուցիչները, Թունջելիի քաղաքապետարանի աշխատակիցները, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության անդամները: Տեղեկացնենք, որ Թունջելին, որը հայտնի է նաև Դերսիմ անվանումով, գտնվում է համանուն նահանգում և գերազանցապես ալևիաբնակ է:
Թուրքիայում Մոնթե Մելքոնյանին և այլոց նվիրված հուշաքար է տեղադրվել
- Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 14:16