Արցախ. թալիշցիները գյուղ են վերադառնում

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 13:45
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ գյուղի բնակիչներից ոմանք բնակվում են գյուղում: Ընտանիքներին այսօր էլ շարունակում ենք ընդունել: Յոթ ընտանիք պատրաստվում է վերադառնալ Չարենցավանից (Կոտայքի մարզ, ՀՀ)» - Արցախի հեռուստատեսության հետ զրույցում նշել է Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Լուծվել է գյուղի էլեկտրաֆիկացման խնդիրը, աշխատանքներ են տարվում ջրամատակարարման համակարգ ստեղծելու համար, վերանորոգվում է գյուղ տանող ճանապարհը: Ըստ նոր շինարարական ծրագրերի՝ նախատեսվում է նոր մակապարտեզի շինարարություն, պետք է վերանորոգվի ապրիլյան պատերազմի ժամանակ հրետակոծության տակ հայտնված հանդիսությունների սրահը: «Մենք պետք է ազատվենք այս ավերակներից», ասում է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: