Կարեն Կարապետյանը լինելու է Սերժ Սարգսյանի առաջին տեղակալ

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 16:54
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ 16-րդ համագումարի ավարտից հետո լրագրողներին ակնարկեց, որ ՀՀԿ առաջին տեղակալ է լինելու վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այսօր ընտրվեց ՀՀԿ ԳՄ անդամ: ՀՀԿ տեղակալների ընտրությունները տեղի կունենան ԳՄ նիստում:

Շարմազանովը նշեց, որ կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն իր ցանկությամբ դիմել է Սերժ Սարգսյանին և առողջական պատճառներից ելնելով՝ խնդրել, որպեսզի չլինի գործադիր մարմնի անդամ:

Նա նշեց, որ կուսկացությունը կունենա առաջին տեղակալ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդեն նախատեսվա՞ծ է, թե ով է լինելու առաջին տեղակալը: Շարմազանովն ասաց՝ հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀԿ հաջորդ վարչապետի թեկնածուն ևս Կարեն Կարապետյանն է լինելու, այստեղ բազմակետեր են դրվում:


Ամենաընթերցվածը