Սերժ Սարգսյանը մոռացավ կարդալ Վիգեն Սարգսյանի անունը. ՀՀԿ ԳՄ կազմը հայտնի է

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 15:49

ՀՀԿ 16-րդ համագումարում ընտրվեց կուսակցության գործադիր մարմնի կազմը, որը բաղակացած է 21 անձից: ՀՀԿ ԳՄ կազմում ընդգրկվեցին ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը,  Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն ասաց, որ թարմացում են մտցրել ԳՄ կազմում ու ընթերցեց բոլոր անդամների անունները:

Նա մոռացավ հայտարարել Վիգեն Սարգսյանի անունը: ԳՄ կազմի հաստատումից հետո Սերժ Սարգսյանին հուշեցին, որ սխալվել է: Նա շտկեց սխալը, ասաց, որ մոռացել էր թվարկել Վիգեն Սարգսյանի անունը: Առանձին քվեարկութուն կազմակերպվեց, Վիգեն Սարգսյանը ևս ընդգրկվեց ԳՄ կազմում:

«Ոնց որ ավելի լավ ստացվեց Վիգեն, առանձին քվեարկեցին», կատակեց Սերժ Սարգսյանը:

Ամենաընթերցվածը