«Ինչի՞ ես շտապում», Աշոտյանին հանդիմանեց Սերժ Սարգսյանը

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 15:22

ՀՀԿ 16-րդ համագումարում Սերժ Սարգսյաննն ընտրվեց ՀՀԿ նախագահ: Քվեարկությունն անցկացվեց բաց քվեարկությամբ, ՀՀԿ անդամները միաձայն կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը:

Նախքան քվեարությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ առաջադրում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Այլ առաջարկներ կա՞ն», հարցրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այնուհետև նա հայտարարեց, որ այլ առաջարկներ չկան:

«Ինչի՞ ես շտապում», - նրան կատակելով հանդիմանեց Սերժ Սարգսյանը:

«Արդեն ասացին, որ չկա այլ թեկնածություն, պարոն նախագահ»,- արդարացավ Աշոտյանը: