Դանակահարվել է Չարենցավանի քաղաքապետի որդին. ոստիկանության հաղորդագրությունը

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 13:56
ՀՀ ոստիկանություն Աբովյան բժշկական կենտրոնից նոյեմբերի 25-ին` ժամը 01.30-ին  ահազանգ է ստացվել, որ ոտքերի և նստատեղի հատվածում սուր կտրող-ծակող առարկայից ստացված վնասվածքներով  բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:

Աբովյան բժշկական կենտրոնից էլ մեզ տեղեկացրին, որ տուժող Տիգրան  Շահգալդյանը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:

Տիգրան Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդին է, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Շահգալդյանը հերքել էր, որ իր թոռը հիվանդանոցում է և ընդամենը թեթև վնասվածքներ ունի:

Ամենաընթերցվածը