Հայաստանում քիչ մարդ կա՞, որ ցանկանում է անդամակցել ՀՀԿ-ին. Տարոն Մարգարյան

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 13:22
«Հայաստանում քիչ մարդ կա՞ ձեր կարծիքով, որ անկուսակցական է և ցանկություն է հայտնում մտնել ՀՀԿ»,- այսօր լրագրողների հարցին, թե մեկ գիշերում, որտեղի՞ց գտան 7000 մարդ, ովքեր անդամակցեցին ՀՀԿ-ին, պատասխանեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հարցին, թե իր հետևից քանի՞ մարդ է պատրաստ անդամակցել ՀՀԿ-ին, նա պատասխանեց. «Եթե իմ կենսագրությունը լավ իմանաք, այդ հարցը ինձ չեիք տա, քանի որ ես դեռ 18 տարեկանից, երբ ՀՀԿ կանոնադրությունը թույլ էր տալիս կուսակցական դառնալ, 18 տարեկանից եմ դարձել»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ իր կարծիքով հանրության մոտ ի՞նչ վարկանիշ ունի ՀՀԿ-ն: «ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է իր գաղափարախոսությամբ: Պետք է բնակչությունից հարցնեք, իրենք գնահատեն, թե պահպանողական կուսակցությանը ոնց են գնահատում»,- պատասխանեց Տարոն Մարգարյանը:

ՀՀԿ վարկաբեկված լինելու մասին հարցին պատասպանեց. «Տարին 12 ամիս, 365 օր Հանրապետական կուսակցությանը նոր կուսակցականներ են անդամակցում: Մենք շատ ուրախ ենք և հպարտ, որ այն մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում ՀՀԿ-ին անդամագրվել… Մանավանդ վերջին շրջանում վարչապետը դարձավ կուսակցական, մենք շնորհակալ ենք և ուրախ, որ իր բարձր հեղինակությունը, անձը ցանկություն հայտնեց մտնել ՀՀԿ»: