«Աշտարակ կաթ» ընկերության խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 13:11
Հայաստանի կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Աշտարակ կաթ» ընկերության խնդիրներին լուծում տալու հարցը: ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք քննարկում ենք այդ հարցը: Անպատճառ անդրադառնալու ենք ընկերության խնդիրներին, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ ինչ որ մարդիկ ընկերությունն արհեստական սնանկացնում են հետագայում ձեռք բերելու համար, Կարեն Կարապետյանը պատասխանեց «Համոզված եմ ուղղակի, որ նման բան չկա»:

Ամենաընթերցվածը