Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ն հռչակեց ընտանիք

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 12:55
«Մենք շարունակում ենք լինել այն հիմնական քաղաքական թիմը, որը Հայաստանում իրականացնում է քաղաքական, սոցիալական եւ տնտեսական բարեփոխումները։ Պատահական չեմ օգտագործում թիմ եզրույթը։ Այո, ես համոզված եմ, որ հանրապետական լինելը առաջին հերթին նշանակում է լինել գործընկեր, համախոհ, թիմակից», - ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է նա՝ ասելով, թե դա չի նշանակում, որ սահմանափակվում են միայն կուսակիցներով։ Ըստ նրա, դրա վկայությունն է, որ կառավարությունում այսօր կան Դաշնակցության ներկայացուցիչներ եւ անկուսակցականներ։

Ըստ նրա, Հանրապետականը համագործակցության համար բաց է բոլոր շահագրգիռ եւ հայրենասեր ուժերի համար, ով ցանկանում է քարը քարի վրա դնել ընդհանուր տունը շենացնելու համար։ «Հավատում եմ հայ ժողովրդին, աշխատելու, սովորելու, նորն ընկալելու նրա ունակությանն ու պատրաստակամությանը։ Հենվելու են ամուր եւ ավանդական ընտանիքի արժեքների վրա, համարում եմ հասարակության մանրակերտ եւ պետության առաջընթացի խթան։ Եվ հենց ընտանիքին բնորոշ համերաշխությամբ լուծելու ենք մեր առաջ ծառացած բոլոր խնդիրները», հայտարարել է Սերժ Սարգսյանը։