Լիսկան նեղացած չէ Սերժ Սարգսյանից

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 12:48
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ նեղացած չէ Սերժ Սարգսյանից: «Ինչի՞ց նեղանամ»,- հարցրեց Լիսկան:

Հարցին, թե ռեյտինգային կարգով առաջադրվելո՞ւ է պատգամավոր, նա պատասխանեց. «Դեռ պարզ չի, կորոշենք»:

Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ Սյունիքի նոր մարզպետի հետ լավ հարաբերություններ ունի. «Նորմալ հարաբերություններ են, նորմալ աշխատում ա, իրավիճակին տեղյակ ա: Էս տարիների ընթացքում մարզի բոլոր տածաշրջաններին ծանոթ ա, ժողովրդի մեծամասնության հետ շփում ունի»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ այս փուլում ինչո՞վ է զբաղվում Սուրիկ Խաչատրյանը, ինչպե՞ս է պատկերացնում իր ապագան: «Նորմալ է: Ես իմ աշխատանքներն ունեմ»,- արձագանքեց նա:

Ամենաընթերցվածը