Սյունիքի և Կոտայքի նախկին մարզպետերը հերքում են դանակահարության միջադեպը

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 11:55
Սյունիքի և Կոտայքի նախկին մարզպետեր Սուրիկ Խաչատրյանն ու Կովալենկո Շահգալդյանը հերքել են, որ իրենց ընտանիքների անդամները վիճել են, որն ավարտվել է դանակահարությամբ:

Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է հրապարակվել, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, դանակահարել է Շահգալդյանի թոռանը՝ Տիգրան Շահգալդյանին:

Խաչատրյանն ասել է, որ իր որդին կապ չունի այդ միջադեպի հետ, իսկ Շահգալդյանն էլ նշել է, որ դանակահարություն չի եղել: 

Ամենաընթերցվածը