Սերժ Սարգսյանը հայտարարել է հատուկ ակումբ ստեղծելու մասին

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 11:50
Ելույթ ունենալով ՀՀԿ համագումարում, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ շարունակել են քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ ու բազմաշերտ աշխատանքը, բարձրացնել քաղաքական գործընթացների վրա իր ազդեցության ավելացման արդյունավետությունը։

Ըստ Սերժ Սարգսյանի, կուսակցությունը զտել են ՀՀԿ տանիքի տակ ինչ ինչ խնդիրներ լուծողներից։ Նա հայտարարել է, թե մեխանիկական աճն իրենց նպատակը չէ։ Միաժամանակ Սարգսյանը հայտարարել է, թե խնդիր ունեն հրապարակային գործունեություն ծավալած կուսակցությունների հանրային խոսքի հարցում զգուշավորության հետ։ Քամահրական, վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը եւ այլն, բոլոր այս տիպի երեւույթներն էապես նվազել են, չտեսնել դա` արդար չէ, կարծում է Սերժ Սարգսյանը։

Միաժամանակ նա ասում է, թե իրենց կուսակիցներից շատերը  ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում ՙհամակողմանիորեն չկշռադատված մտքեր, որոնք աղավաղում են կուսակցության քաղաքականությունն ու հարվածում կուսակցության հեղինակությանը։ Բոլորը պետք է ընդունեն, որ հրապարակային խոսքը լուրջ տնային աշխատանք է պահանջում, հայտարարել է Սերժ Սարգսյանը, ասելով, թե այդ տեսանկյունից շուտով հատուկ մարմին կստեղծեն կուսակցությունում, որը կդառնա մշտական բանավեճի ակումբ, որտեղ ծնվող գաղափարները պարբերաբար հասու կդառնան բոլոր կուսակցականների համար։

Ամենաընթերցվածը