Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունում չարաշահումներ չեն եղել. Գագիկ Բեգլարյան

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 11:49
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձավ Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության չարաշահումների հարցին, հայտարարելոց, որ ոչ մի չարաշահում չի եղել: «Ես հայտարարել եմ մի քանի անգամ՝ կառավարության կողմից երբեք չարաշահումներ այս հարցում չեն եղել: Եթե հարկային տեսչությունը ինչ-որ աշխատող ֆիրմա է վերցնում, ու այնտեղ տեսնում են չարաշահումներ, դրանց գնահատական են տալիս ու ներկայացնում մամուլին, դա չի նշանակում, որ կառավարության աշխատողը կամ նախարարությունում չարաշահումներ են արել: Երբ որ նույն կառավարությունը նույն այդ կազմակերպությունից 7 մլն դոլար հետգանձում է արել բյուջե, ընդհանուր վճարված 80 մլն-ից, կոնկրետ պարտադի՞ր է փակագծերը բացել»,- ասաց նա;

Ըստ Բեգլարյանի՝ մարդիկ գրում են այդ մասին, որպեսզի սենսացիա լինի:

«Ես այսօրվա նախարարին լսել եմ, ասել է՝ նախկին նախարարը բարեխիղճ է աշխատել, և ոչ մի չարաշահումներ չկան»,- նշեց նա:

Ամենաընթերցվածը