Նոր կառավարության կազմից ովքե՞ր չեն ծառայել Հայոց բանակում. Ժողովուրդ

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 09:30
«Նորություն չէ, որ հայրենի պաշտոնյաներից շատերը չեն ծառայել Հայոց բանակում:

Դեռևս Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ կառավարության կազմը համալրվեց բանակում չծառայած նախարարներով, որոնց համար հայրենիքը սկսվում և ավարտվում էր Տիգրան Սարգսյանի որոշումներով: Պարզվում է այս նոր՝պրոֆեսիոնալների կառավարության կազմում էլ կան այդպիսիք:

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի ծառայել Հայոց բանակում: Ու ամենևին կարևոր չէ, թե պաշտոնական ինչ պատճառաբանությամբ: Հավելենք, որ Հայոց բանակում ծառայությունից խուսափել է նաև քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

Նա այն պաշտոնյան էր, որ նշանակման առաջին օրերից բացառեց, որ Հայաստանը կունենա ազգային ավիափոխադրող ընկերություն: Դե, իհարկե», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածը