Հասմիկ Պողոսյանին նոր պաշտո՞ն են խոստացել. Ժողովուրդ

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 09:24
«Նոր կառավարության ձևավորումից հետո անգործ մնացած ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին իշխանությունները, կարծես, չեն ցանկանում նեղացնել: Նախարարի պաշտոնը լքելուց կարճ ժամանակ անց նրա համար նոր դռներ են բացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մտերիմ Հասմիկ Պողոսյանին նոր պաշտոն են խոստացել:

Մասնավորապես լուրեր կան, որ շուտով էքս նախարարը Եվրամիության երկրներից մեկում դեսպան կնշանակվի: Այո՛, թեև նա պաշտոնը (լքելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արժանացավ մեդալի, ամեն դեպքում խոսվում է ԵՄ երկրներից մեկում նրան դեսպան նշանակելու հավանականության մասին: «Ժողովուրդ» թերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Հասմիկ Պողոսյանից, սակայն նա անպատասխան թողեց ուղղված հարցադրումները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում