Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են SuperJet 100 ինքնաթիռների մատակարարման հարցը

  • Ներքին կյանք - 25 Նոյեմբերի 2016, 20:21

Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են Sukhoi SuperJet 100 ինքնաթիռների մատակարարման հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:  

«Շարունակում ենք ազգային ավիափոխադրող ստեղծելու աշխատանքը (Հունգարիայի հետ. խմբ): Այժմ նաև Հայաստանում կսկսենք զբաղվել նման հարցերով», ասել է Մանտուրովը՝ թեթև արդյունաբերության համառուսաստանյան երրորդ ֆորումի ժամանակ պատասխանելով Հունգարիայի հետ համատեղ ավիաընկերություն ստեղծելու շրջանակում ինքնաթիռների մատակարարման մասին հարցին: 

«Հետաքրքրությունը մի բանում է. առաջ մղել ռուսական արտադրողին: Առաջին հերթին դա SuperJet-ն է, այսօրվա դրությամբ դա քաղաքացիական ինքնաթիռաշինության հիմնական արդյունքն է: Դա վերաբերում է Հունգարիային, Հայաստանին, որի հետ մենք երեքշաբթի քննարկել ենք այդ հարցը: Մենք պայմանավորվել ենք ակտիվորեն մշակել այն, ձևակերպել հստակ առաջարկներ մեր գործընկերների հետ»,- ավելացրել է Մանտուրովը:

Ամենաընթերցվածը